Հայաստանի առողջարանների և հանգստյան տների համառոտ բնութագիրը և ցանկը

 

Հայաստանը հարուստ է բնական բուժիչ ռեսուրսներով` այդ թվում հանքային բուժիչ ջրեր, բուժիչ տորֆ, տարբեր հիվանդությունների բուժմանը նպաստող բնակլիմայական պայմաններ:

Առողջարաններում բուժվում են սիրտ-անոթային, ստամոքս-աղիքային, նյարդային, երիկամային, գինեկոլոգիական, շնչառական և շաքարային դիաբետ հիվանդությունները:

Առողջարաններում և հանգստյան տներում կան լավագույն և ժամանակակից պայմաններ հանգստի, ժամանցի, միջոցառումների կազմակերպման համար: Այցելուների տրամադրության տակ կլինեն բիլիարդը, թենիսը, բար-սրճարանը, փակ և բաց լողավազանները, սպորտային մարզասարքերը, համակարգչային խաղերը, վարսավիրանոցը: Կկազմակերպվեն երեկոներ և էքսկուրսիաներ դեպի Հայաստանի պատմամշակութային տեսարժան վայրեր: Այցելուներին կտրվի բարձրորակ սնունդ` օրը 3 անգամ: Կարող են հանգստանալ կոլեկտիվներ օրերի ցանկացած տևողությամբ:

Երեխաների և կոլեկտիվների համար սահմանված են ուղեգրերի զեղչ գներ:

  • Ջերմուկ “Թիվ 1 առողջարան”Открыть или закрыть

    «Ջերմուկ Մոսկվա» առողջարանում այցելուներին մենք առաջարկում ենք բարեկարգված ստանդարտ, կիսալյուքս և լյուքս համարներ (մեկ, երկու և երեք սենյականոց)` բոլոր հարմարություններով, ինչպես նաև սենյակ նորապսակների համար: Հանգիստը ներառում է 3 անգամյա հիանալի սնունդ ճաշարանում /օրական/:

    “Թիվ 1 առողջարանում” բուժում են հետևյալ հիվանդությունները.
    - ստամոքս-աղիքային հիվանդություններ
    - հենա-շարժողական համակարգի հիվանդություններ
    - միզա-սեռական համակարգի հիվանդություններ
    - նյութափոխանակության խախտումներ
    - նյարդային համակարգի հիվանդություններ
    - շնչառական համակարգի հիվանդություններ
    image01 image02 image03
  • Ջերմուկ “Աշխարհ առողջարան”Открыть или закрыть

    Ջերմուկ Աշխարհ առողջարանային համալիրը կառուցվել է 1975 թվականին: 30 տարվա աշխատանքային փորձն ու արհեստավարժ աշխատակազմը բուժման ու հանգստի լիարժեք կազմակերպման երաշխիք են:
    Այստեղ բուժման արդյունավետությունն ապահովում է համալիր միջոցառումների իրականացումը`
    - հանքային ջրի արտաքին և ներքին օգտագործում
    - ֆիզիոթերապիա
    - դիետոթերապիա
    - կլիմատոթերապիա

    «Ջերմուկ Աշխարհ» առողջարանային համալիրում բուժվում են մի շարք հիվանդություններ`
    -Ստամոքս-աղիքային համակարգի հիվանդություններ
    -Նյութափոխանակության խանգարումներով ուղեկցվող հիվանդություններ
    -Պերիֆերիկ և կենտրոնական նյարդային համակարգի հիվանդություններ
    -Միզասեռական համակարգի հիվանդություններ
    -Գինեկոլոգիական հիվանդություններ
    -Հետվնասվածքային վիճակներ
    -Շնչառական համակարգի հիվանդություններ

    image07 image07 image07 image07 image07 image08 image09
  • Ջերմուկ “Արարատ առողջարան”Открыть или закрыть

    «Արարատ»` մոր և մանկան առողջարանը ողջունում է Ձեզ: Այս էջը նրանց համար է, ովքեր որոշել են համատեղել հանգիստը և բուժումը: Փորձը ցույց է տալիս,որ հիվանդությունների մեծ մասը հարմար , հասանելի և արդյունավետ է բուժել բարձրակարգ առողջարաններում:
    Արարատ առողջարանում բուժվում են հետևյալ հիվանդությունները`
    Աղեստամոքսային համակարգի հիվանդությունների դեպքում, այդ թվում`
    1. Խրոնիկական գաստրիտ՝ ցածր, միջին և բարձր սեկրեցիայով, սրացման փուլից դուրս
    2. Ստամոքսի ֆունկցիոնալ խանգարում՝ սեկրեցիայի և շարժողական ակտիվության խանգարումներով
    3. Ստամոքսի և12-մատնյա աղու խոցային հիվանդություն՝ ռեմիսիայի շրջանում, առանց մոտորիկայի խանգարումների, արյունահոսության հակման և պենետրացիայի
    4. . Կատարված վիրահատությունների հետվիրահատական շրջանում, ստամոքսի և 12- մատնյա աղու խոցային հիվանդության առիթով, ոչ շուտ, քան վիրահատությունից երեք ամիս անց, ամրացած հետվիրահատական սպիով և ընդհանուր բավարար վիճակում
    5. . Տարբեր էթիոլոգիայի խրոնիկական կոլիտ և էնթերոկոլիտ, թեթև ու միջին աստիճանի, բացառությամբ` ստենոզող, տուբերկուլյոզային և խոցային էնթերոկոլիտների
    6. Սրացման փուլից դուրս, տարբեր էթիոլոգիայի խրոնիկական հեպատիտներ, մնացորդային երևույթներ լյարդի թունաքիմական ախտահարումներից հետո, ոչ ակտիվ շրջանում, լյարդի ֆունկցիոնալ փորձերի ոչ մեծ շեղումների դեպքում, ընդհանուր բավարար վիճակում:
    7. Խոլեցիստիտ, անգիոխոլիտ առանց հաճախակի սրացումների, առանց դեղնուկի և նորմալ ԷՆԱ-ով:
    8. Լեղապարկի և լեղուղիների դիսկինեզիա:
    9. Լեղաքարային խոլեցիստիտ, բացառությամբ ինֆեկցիոն, բարդացած և հաճախակի սրացող ձևերի:
    10. Լեղուղիների հետվիրահատական վիճակ, ոչ շուտ, քան վիրահատությունից 3-4 ամիս հետո:

    Հենաշարժական համակարգի հիվանդություններ`
    1.Ռևմատոիդ արթրիտ ոչ ակտիվ փուլում, պրոցեսի մինիմալ և միջին ակտիվությամբ
    2. Ինֆեկցիոն պոլիարթրիտ` որոշակի էթիոլոգիայի, առանց պրոցեսի ակտիվության նշանների
    3 Դեֆորմացնող օստեոարթրոզ: Օստեխոնդրոզ, սպոնդիլոզ,սպոնդիլոարթրոզ
    4. Մկաների, ջլերի, փակեղների և նյարդերի պերիֆերիկ հատվածի բորբոքային հիվանդություններ:
    6. Մանկական ուղեղային կաթված` առանց խորը մտավոր հետամնացության:

    image07 image08 image09
  • Ջերմուկ “Օլիմպիա առողջարան”Открыть или закрыть

    «Օլիմպիա» առողջարանը տեղակայված է Ջերմուկ քաղաքի կենտրոնական հատվածում, այն գտնվում է գեղատեսիլ այգու և հանքային ջրերի ըմպելասրահի մոտ: Ինտերիերը իրականացված է դասական ոճով` մարմարե հատակը, կաղնե փայտասալիկները և փորագրված կեղծելուները, բյուրեղապակյա ջահերն ու գեղեցիկ գորգերը, խոսում են հյուրանոցի սոլիդ և օրինավառ լինելու մասին: Հաճախորդները կարող են օգտվել ռեստորանի, բառի, շոգեբաղնիքի, բիլիարդի, սեղանի թենիսի, կոնֆերենց դահլիճի, մանկական խաղահրապարակի, մերսման և բժշկական սրահների ծառայություններից:

    Առողջարանում բուժվում են հտևյալ հիվանդություններ`
    -Ստամոքս-աղիքային համակարգի հիվանդություններ
    -Նյութափոխանակության խանգարումներով ուղեկցվող հիվանդություններ
    -Պերիֆերիկ և կենտրոնական նյարդային համակարգի հիվանդություններ
    -Միզասեռական համակարգի հիվանդություններ
    -Գինեկոլոգիական հիվանդություններ
    -Հետվնասվածքային վիճակներ
    -Շնչառական համակարգի հիվանդություններ
    image07 image08 image09
  • Ջերմուկ “Արմենիա առողջարան”Открыть или закрыть

    Ջերմուկի լավագույն ավանդույթների կրողն ու շարունակողն է «ԱՐՄԵՆԻԱ» առողջարանը: Այն գտնվում է Ջերմուկ քաղաքի սրտում և տարիներ շարունակ պատվով և հպարտությամբ կրում է այդ պատասխանատվությունը` հյուրերին առաջարկելով հայ մարդուն վայել հյուրընկալություն և գոհացնում է նույնիսկ ամենանրբաճաշակ ու խստապահանջ այցելուներին:

    Առողջարանում բուժվում են հտևյալ հիվանդություններ`
    -Ստամոքս-աղիքային համակարգի հիվանդություններ
    -Նյութափոխանակության խանգարումներով ուղեկցվող հիվանդություններ
    -Պերիֆերիկ և կենտրոնական նյարդային համակարգի հիվանդություններ
    -Միզասեռական համակարգի հիվանդություններ
    -Գինեկոլոգիական հիվանդություններ
    -Հետվնասվածքային վիճակներ
    -Շնչառական համակարգի հիվանդություններ
    image07 image08 image09
  • Ջերմուկ «Գլաձոր» առողջարանային համալիրОткрыть или закрыть

    gladzor«Գլաձոր» առողջարանային համալիրը գտնվում է Ջերմուկ քաղաք-առողջարանում, որը գտնվում է Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան մասում` Վայոց ձորի մարզում, Արփա գետի վերին հոսանքում, քաղաքամայր Երևանից 173 կմ հեռավորության վրա: Առողջարանային բուժման համալիրն ընգրկում է բուժման հանքային տաք ջրի ներքին և արտաքին կիրառումը, բուժական սնունդը, կլիմայական և ֆիզիոթերապևտիկ միջոցառումները, ռեժիմը և այլն:
    Սարահարթը, որի վրա տեղակայված է Ջերմուկ քաղաքը, երեք կողմից շրջապատված է Սյունյաց ալպիական փարթամ բուսականությամբ և անտառապատ լեռներով, որոնց բարձրությունը հասնում է 2500-3000 մետրի:
    «Գլաձոր» առողջարամում բուժվում են ստամոքս-աղիքային տրակտի հիվանդությունները, լյարդի, լեղուղիների, ենթաստամոքսային գեղձի, հենաշարժական ապարատի, նյարդային համակարգի, գինեկոլոգիական հիվանդությունները և նյութափոխանակության խանգարումները:
    Հանգստացողների տրամադրության տակ են 500-տեղանոց դահլիճը, հանդիպումների սրահը, պարահրապարակը, թենիս և բիլիարդը, լողավազան և սաունա, սրճարան և խանութ, սեղանի խաղեր, կոմպյուտերային խաղեր, ինտերնետ: Առողջարանի տարածքում բարեկարգված են ֆուտբոլի և վոլեյբոլի մարզադաշտեր:
    gladzor gladzor gladzor

  • Արզնի “Թիվ 1 առողջարան”Открыть или закрыть

    Արզնի թիվ 1 առողջարանը գտնվում է Երևանից 20կմ հեռավորության վրա, Հրազդանի գեղատեսիլ կիրճի ձախափնյա սարահարթում, ծովի մակերևույթից 1300մ բարձրության վրա: Առողջարանում բուժվում են սիրտ-անոթային համակարգի, ստամոքսա-աղիքային տրակտի, քրոնիկական բորբոքումների, հետինֆարկտային ուղեղի անոթների հիվանդությունները: image07 image08 image09

     

  • “Արզնի - պոլիկլինիկա-առողջարան”Открыть или закрыть

    Առողջարանի հիմնական բուժական գործոններն են. կլիման (չափավոր տաք ցամաքային. տաք ամառ, երկարատև տաք աշուն) և հանքային ջուրը (ածխաթթվային հիդրոկարբոնատ – նատրիքլորիդային հանքային ջրեր # 15 և 23): “Արզնի “ հանքային ջուրը օգտագործվում է խմելու , լոգանքների (ընդհանուր և տեղային) և լվացումների (ստամոքսի , լեղապարկի, աղիների, լնդերի և այլն) ձևով:

    Առողջարանում բուժվում են հետևյալ հիվանդությունները .
    • Սիրտ – անոթային համակարգի հիվանդություններ
    • Ստամոքս - աղիքային տրակտի հիվանդություններ
    • Հենաշարժողական ապարատի հիվանդություններ
    • Նյարդային համակարգի հիվանդություններ
    image08 image09
  • “Արզնի առողջարան” Открыть или закрыть

    Արզնիում կլիման ցամաքային է, մեղմ, ցուրտ ձմեռով՝ հունվար ամսին –5°C միջին ջերմաստիճանով, ջերմ, հաճելի ամառով՝ հուլիս ամսին +22°C միջին ջերմաստիճանով, երկարատև և տաք աշունով։ Արևային օրերը տարվա մեջ կազմում են 2236 ժամ։ Պարզ օրերի քանակով Արզնին գերազանցում է Կովկասի բոլոր կուրորտներին։ «Արզնի» առողջարանը (նախկին լեչկոմիսիան) հագեցված է առողջարանակուրորտային բուժման ամբողջ կոմպլեքսով։

    Բուժական պրոցեդուրաներ`
    1. Սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ
    Ա) Սրտի Իշեմիկ Հիվանդություն՝ կայուն ստենոկարդիա, հետինֆարկտային կարդիոսկլերոզ։ Սրտի աորտո-կորոնար շունտվորոմ վիրահատությունից հետո:
    Բ) Հիպերտոնիկ հիվանդություն I և II աստ.:
    Գ) Սրտի արատներ տարբեր էտիոլոգիայի հ1: Վիճակ կոմիսուրոտոմիայից հետո:
    Դ) Նևրոզներ առավելապես սիրտ-անոթային համկարգի ախտահարումով։

    2. Աղեստամոքսային տրակտի հիվանդություններ.
    Ա) Գաստրիտներ, ստամոքսի և 12֊-մատնյա աղու խոցեր:
    Բ) Դուոդենիտներ, էնտերիտներ, կոլիտներ:
    Գ) Լյարդի, լեղապարկի հիվանդություններ, պանկրեատիտներ:

    3. Հենաշարժիչ ապարատի հիվանդություններ, արթրիտներ, արթրոզներ, օստեոխոնդրոզ։

    4. Նյութափոխանակության հիվանդություններ.
    Ա)Շաքարային դիաբետ թեթև և միջին ծանրության:
    Բ)ճարպային փոխանակության խանգարում:
    Գ)Պոդագրա։

    5. Կանացի սեռական օրգանների հիվանդություններ

    image07 image07 image07 image07 image07 image07 image07 image07 image07 image07 image07 image07 image07 image07 image08 image09
  • Վանաձոր “ԱՍԱՐ” առողջարանОткрыть или закрыть

    Վանաձորի «Արմենիա» Հյուրանոցային և Վերականգնողական Համալիրը գտնվում է Վանաձոր քաղաքում (Լոռու մարզ), Երևանից 110 կմ դեպի հյուսիս, Զվարթնոց օդանավակայանից 100 կմ հեռավորության վրա։ Համալիրն ունի 8 հա բարեկարգ և կանաչապատ տարածք, որտեղ ստեղծված են հրաշալի պայմաններ հանգիստն անցկացնելու և վերականգնվելու համար։ Համալիրն առաջարկում է հարմարավետ 1 և 2 տեղանոց ստանդարտ և լյուքս հյուրանոցային համարներ։ Բոլոր համարներում ապահովված է տաք և սառը ջրամատակարարում, ջեռուցման համակարգ, տեղադրված է հեռուստացույց, սառնարան, հեռախոս, WiFi ինտերնետային կապ։

    Առողջարանում բուժվում են հետևյալ հիվանդությունները.

    1. Կենտրոնական նյարդային հիվանդություններ (այդ թվում նևրոզ, նևրաստենիա)
    2. Պերիֆերիկ նյարդային հիվանդություններ (այդ թվում օստեոխոնդրոզ, դեֆորմացվող սպոնդիլոարտրոզ և արտրիտ, ռադիկուլիտ, պլեքսիտ)
    3. Կենտրոնական նյարդային համակարգի կրած անոթային հիվանդությունների և վնասվածքների մնացորդային երևույթներ
    4. Հենաշարժողական համակարգի հիվանդություններ (այդ թվում իֆեկցիոն ոչ սպեցիֆիկ արտրիտ, պոլիարտրիտ, պոլիօստեոխոնդրոզ, էնովագինիտ, բուրսիտ, դենդովագինիտ և այլն)
    5. Աղեստամոքսային տրակտի հիվանդություններ (այդ թվում գաստռիտ, կոլիտ, պոլեցիստիտ, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդություն և այլն)
    6. Շնչառական համակարգի հիվանդություններ (այդ թվում կրած թոքախտի մնացորդային երևույթներ, բրոնխիտ, բրոնխիալ աստմա )
    7. Կանանց և տղամարդկանց սեռական օրգանների խրոնիկական բորբոքային հիվանդություններ (այդ թվում ադնեքսիտ, էնդոմետրիտ, սալպինո-օօֆորիտ, խրոնիկական պրոստատիտ և այլն)
    8. Առաջին և երկրորդ աստիճանի հիպերտոնիկ հիվանդություն
    9. Էնդոկրին հիվանդություններ (այդ թվում յուղակալում, շաքարային դիաբետ)
    image07 image08 image09 asar asar asar asar asar asar asar asar
  • Հանքավան “Խոտորջուր” առողջարանОткрыть или закрыть

    Գտնվում է Երևանից 85կմ հեռավորության վրա Հանքավան բարձրավանդակի ալպիական գոտում, ծածկված անտառով, Մարմարիկ գետի գեղատեսիլ հովտում: Բարձրությունը ծովի մակերևույթից 1950մ է: Կլիման մեղմ է, ձմեռը ցուրտ: Կուրորտում բուժում են ստամոքսի և տասներկումատնյա աղու բորբոքումներն ու խոցային հիվանդությունները, հատկապես ստամոքսահյութի ցածր թթվայնության դեպքում: Առողջարանը գործում է ամառային ամիսներին: Այստեղ կազմակերպվում են տուրիստական ուղևորություններ, դեպի Երևան-Էջմիածին, Գառնի-Գեղարդ, Սևան:

    image07 image07 image07 image07 image07 image07 image07

  • Հանքավան “Աշխույժ հովիտ հանգստյան տուն”Открыть или закрыть

    Հանգստյան տուն (պանսիոնատ) Հանքավանում… Շրջապատված է կանաչապատ լեռներով, Տաք Ջրերին բավականին մոտ...



    image07 image08 image09
  • Հանքավան “Մարմարիկ հանգստյան տուն”Открыть или закрыть

    Հանքավան “Մարմարիկ հանգստյան տուն”

    image07 image07 image07 image07 image07
  • Ծաղկաձոր “Ծաղկահովիտ հյուրանոց”Открыть или закрыть

    Վայելեք ձեր հանգիստը Ծաղկաձորի նորաբաց Ծաղկահովիտ հյուրանոցում:

    Ծաղկահովիտը գտնվում է Ծաղկաձոր լեռնադահուկային հանգստավայրում՝ Թեղենիս լեռան լանջին, Տանձաղբյուր գետի ափին: Հյուրանոցի դիրքը հնարավորություն է տալիս միաժամանակ այցելել Ծաղկաձորի կենտրոն և օգտվել ճոպանուղուց: Հեռավորությունը ճոպանուղուց 0,5, իսկ Կեչառիս վանական համալիրից 0,6 կմ է: Հյուրանոցի ընդարձակ տարածքը հիանալի վայր է բացօթյա զբոսանքի համար: Մեքենայով ճամփորդողները կարող են կայանել իրենց մեքենաները ընդարձակ բակում:

    Անվճար Wi-Fi ինտերնետ
    Եթե չեք կարողանում ապրել առանց Ձեր սոցիալական ցանցերի և ընկերների, կամ պարզապես պետք է շտապ ստուգեք Ձեր email-ը, առաջարկում ենք միանալ անվճար Wi-Fi ինտերնետին ճաշարանում կամ սենյակներում, եթե Ձեզ հետ ունեք նոթբուք կամ նեթբուք:

    Տրանսֆերներ օդանավակայանից
    Եթե Դուք գալիս եք Ծաղկաձոր արտասահմանից, ապա մեր վարորդը կարող է դիմավորել Ձեզ օդանավակայանում և տեղափոխել Ծաղկաձոր՝ մեր հարմարավետ մեքենայով: Նույնը վերաբերվում է նաև հյուրերին, ովքեր գալիս են Երևանից: Մեր վարորդը կարող է Ձեզ վերցնել Ձեր բնակարանից և հասցնել Ծաղկաձոր:

    Ձեր տեղափոխումը Ծաղկաձորից դեպի օդանավակայան կամ Երևան նույնպես կարող է կազմակերվել:

    image07 image07 image08 image09 image09
  • Ծաղկաձոր “Սաթի հանգստյան տուն”Открыть или закрыть

    Հանգիստ Ծաղկաձորում “Սաթի հանգստյան տուն”

    image07 image07 image07 image07 image07 image07 image07 image07 image07
  • Ծաղկաձոր “Մարիոթ հյուրանոց”Открыть или закрыть

    Հանգիստ Ծաղկաձորում` “Մարիոթ հյուրանոց”

    image07 image07 image07 image07 image07 image07 image07 image07 image07 image07 image07 image07 image07 image07 image07
  • Ծաղկաձոր “Ռիպա առողջարան”Открыть или закрыть

    Ռիպա հանգստյան տան գեղեցիկ եւ հարմարավետ կահավորված սենյակները, համեղ, սննդարար ու բազմատեսակ սնունդը, չքնաղ անտառը, Ձեր լիարժեք հանգստի լավագույն գրավականն են: Այստեղ կարող եք անցկացնել կոլեկտիվ միջոցառումներ, նիստերի դահլիճը ձեր տրամադրության տակ կլինի ամենատարբեր հանդիպումների համար:

    image07 image08 image09 ripa ripa ripa ripa ripa ripa ripa ripa
  • Ծաղկաձոր “Կեչի հանգստյան տուն”Открыть или закрыть

    Առաջարկում հանգստյան 48 երկակի սենյակներ, բոլոր անհրաժեշտ հարմարություններով, ներառյալ պատշգամբ:
    Բանկետների և ծննդյան օրեր նշելու հնարավորություն: Երեքանգամյա սնունդ:

    image07 image08 image09
  • Ծաղկաձոր “Զվարթնոց հանգստյան տուն”Открыть или закрыть

    image06 image06 image06 image06 image06 image06

  • Ծաղկաձոր “Յուպիտեր հյուրանոց”Открыть или закрыть

    Հյուրանոցը գտնվում է Ծաղկաձոր առողջարանային քաղաքի անմիջապես կենտրոնում: Այն գտնվում է գլխավոր հրապարակի տարածքում և ամբողջ տարվա ընթացքում բաց է Ձեզ համար օրվա բոլոր ժամերին: Հյուրանոցն իր անվանումը ստացել է հին հռոմեական Յուպիտեր աստծո պատվին, որը հին հունական Զևս աստծո նմանօրինակն է: Հյուրանոցը բավարարում է բարձրակարգ եվրոպական հարմարավետության և սպասարկման բոլոր պահանջները:

    image07 image08 image09 Յուպիտեր հյուրանոց Յուպիտեր հյուրանոց Յուպիտեր հյուրանոց Յուպիտեր հյուրանոց Յուպիտեր հյուրանոց Յուպիտեր հյուրանոց Յուպիտեր հյուրանոց Յուպիտեր հյուրանոց Յուպիտեր հյուրանոց Յուպիտեր հյուրանոց Յուպիտեր հյուրանոց Յուպիտեր հյուրանոց
  • Ծաղկաձոր “Գրողների տուն” հյուրանոցային համալիրОткрыть или закрыть

    Տեղակայված է Ծաղկաձոր քաղաքի կենտրոնական հրապարակից 200 մ, քաղաքը հարավից գոտեվորող անտառապատ լեռնալանջին:
    Գործում է տարվա բոլոր 12 ամիսներին:
    Սննդամատակարարում իրականացվում է 2 տարբեր ճաշասրահներում` ռեստորան և բուֆե տարբերակներով, ինչպես նաև սենյակներում , ըստ հյուրերի պատվերների: Գործում է նաև հանդիսությունների դահլիճները ,որտեղ կազմակերպում ենք ընտանեկան հանդիսություններ, բանկետներ և ֆուրշետներ` կորպորատիվ հաճախորդներին մատուցվում է սուրճի ընդմիջում (Coffee break)հան•ստացողների տրամադրության տակ է նաև սրճարան-բառը և •իշերային էկզոտիկ դիսկոտեկը
    Սենյակներ ընդհանուր քանակը 78-ն է, որոնցից
     10 մեկ սենյակ մեկ տեղանոց
     45 մեկ սենյակ երկու տեղանոց (առանձին և զույգ մահճակալներով, մի մասը առանձնահատուկ դիզայնով)
     17 երկու սենյակ երեք տեղանոց կիսալուքս , (մի մասը առանձնահատուկ դիզայնով)
     6 ապարտամենտ տիպի լյուքսեր (բուխարիով, ջակուզիով, և առանձնահատուկ դիզայնով)
    Սենյակներում`
     Հեռուստացույց (Հ1,Հ2,Շողակաթ,Շանթ, Արմենիա, PTP,,BBC,EURONEWS,SPORT2,НТВ,РЕН ТВ, RU TV և այլն) սառնարան, հեռախոս ,ինտերնետ (WiFi) մեծ սրահում:
    Հյուրանոցում հյուրերի տրամադրության տակ են`
     բացօդյա և փակ լողավազանները
     շո•եբաղնիքը և ջակուզին
     մարզասրահը, սեղանի թենիսի, բիլիարդի սրահները
     բիզնես կենտրոնը (սկաներ,տպիչներ,պատճենահանում,ինտերնետ,թվային տեսախցիկ, աուդիո և վիդեո տեխնիկա)
     խորհրդակցությունների դահլիճները (160,60,50,40 տեղերով,աուդիո և վիդեո հա•եցվածությամբ համընթաց թար•մանության սարքավորումներով)
     գեղեցկության սրահը (ծառայությունները մատուցվում է նաև սենյակներում)
     մերսման սրահ (ծառայությունները մատուցվում է նաև սենյակներում)
     բուժկետը
     ձմեռային այ•ին
     կինո-համեր•ային դահլիճը
     սպորտային •ույքի վարձույթը (դահուկներ,սահնակներն,ձյունա•նաց)
     մատուցվում են տրանսպորտային ամենատարբեր ծառայություներ
     կազմակերպվում են էքսկուրսիաներ
     արշավներ անտառային արահետներով ոտքով և ձիերով
     տարածքում •ործում են (թենիսի կորտը,խաղահրապարակը)
     մանկական խաղահրապարակը

    image07 image07 image07 image07 image07 image07
  • Ծաղկաձոր “Ալպինա” hանգստյան տուն Открыть или закрыть

    ԱԼՊԻՆԱ հանգստյան տունը գտնվում է Ծաղկաձորի կենտրոնում, որտեղ դուք կարող եք լիցքաթափվել, հանգստանալ քաղաքի աղմուկից, լիցքավորվել լեռնային էներգիայով, վայելել բյուրեղյա մաքրության օդը:

    Ծաղկաձորը գտնվում է Թեղենիս լեռան արևելյան լանջին ծովի մակերևույթից 1840 մ բարձրության վրա: Հեռավորությունը Երևանից 55 կմ է, իսկ ՙԶվարթնոց՚ միջազգային օդանավակայանից` 70 կմ: Կլիման բարեխառն է, օժտված առողջարար հատկություններով: Ջմեռվա միջին ջերմաստիճանը – 5 է, տեղումների տարեկան միջին քանակությունը 600-700 մմ է, տարվա մեջ 300 օր.

    Թեղենիս լեռան լանջին գործում է ժամանակակից եռաստիճան ճոպանուղի 4500 մ երկարությամբ` կառուցված Լայտներ իտալական ընկերության կողմից:

    image07 image07 image07 image07
  • Ծաղկաձոր “ՎԻԱՐԴՈ” Открыть или закрыть

    Թեղենիս սարի լանջին է գտնվում նորակառույց հինգ կայան ունեցող ճոպանուղին: «Վիարդո» հանգստյան համալիրը գտնվում է ճոպանուղուց ընդամենը 200 մ հեռավորության վրա: Սարի լանջին սահելու համար կան տարբեր երթուղիներ` սկսնակների, սպորտով սիրողական զբաղվողների ու պրոֆեսիոնալների համար: Սահելու ժամանակահատվածը դեկտեմբերի վերջից մինչև մարտի վերջն է, որի ընթացքում աշխարհի բոլոր անկյուններից այստեղ են գալիս բազում զբոսաշրջիկներ, մարզիկներ և պարզապես հանգստացողներ: «Վիարդո»-ն Ծաղկաձորի ամենահայտնի և սիրված հանգստյան համալիրներից է:

    Այն զբաղեցնում է 42 000 ք.մ. տարածք և ամբողջովին գտնվում է անտառում` բնության հրաշագեղ գրկում, միևնույն ժամանակ մոտ է և' Ծաղկաձոր քաղաքին, և' ճոպանուղուն:

    «Վիարդո» հանգստյան համալիրում կան բոլոր պայմանները կատարյալ հանգստի համար:
    1) 4,6, 8 տեղանոց և VIP կարգի գեղեցիկ և հարմարավետ առանձնատներ,
    2 ) բարձրակարգ խոհանոց,
    3) բասկետբոլի ֆուտբոլի և վոլեյբոլի համար նախատեսված դաշտ,
    4) բիլյարդ, թենիս
    5) լողավազան, սաունա, բուժական և թեթևացնող, հանգստացնող մերսման սրահներ
    6) սպորտային պարագաների` սահնակների, դահուկների, մարզահագուստների, մարզակոշիկների վարձակալություն
    7) Սկսնակների և սնոուբորդիստների համար հրահանգչի ծառայություններ

    «Վիարդո» հանգստյան համալիրում գործում է «Վիարդո» հանգստյան համալիրի տաքսիները, որոնք կարող են Ձեզ դիմավորել օդանավակայանում և տեղափոխել մեզ մոտ:

    image07 image07 image07 image07 image07 image07 image07
  • «Բեսթ Վեստերն Աղվերան» հյուրանոցОткрыть или закрыть

    Гостиница расположена в современном здании с просторным лобби, все 7 корпусов отеля связаны между собой внутренними коридорами. Особой популярностью у гостей пользуется ресторан отеля, где возможно не только приятно провести время, но и отведать разнообразные блюда, коктейли и чай. Лобби - бар Паскуччи порадует гостей отеля широким выбором разнообразных напитков и десертов. Отель имеет развитую инфраструктуру с широким спектором услуг. "Агверан отель" - это идеальное место как для семейного отдыха, так и для проведения бизнес-встреч и конференций различного уровня. К услугам гостей 56 комфортабельных номера различной категории: SNGL, DBL, Deluxe, Luxe, Family, Duplex. Все номера имеют открытые балконы с неповторимым видом.

    image07 image08 image09 Բեսթ Վեստերն Աղվերան Բեսթ Վեստերն Աղվերան Բեսթ Վեստերն Աղվերան Բեսթ Վեստերն Աղվերան Բեսթ Վեստերն Աղվերան Բեսթ Վեստերն Աղվերան Բեսթ Վեստերն Աղվերան Բեսթ Վեստերն Աղվերան Բեսթ Վեստերն Աղվերան
  • Աղվերան “Գանձաղբյուր առողջարան”Открыть или закрыть

    Աղվերանը հանգստի հրաշալի վայր է, որը գտնվում է Երևանից 30կմ դեպի դեպի հյուսիս, ծովի մակերևույթից 1500մ բարձրության վրա: Անտառածածկ սարերը, բուսականության հարուստ բազմազանությունը և բնական աղբյուրները նպաստում են մեղմ կլիմայի ստեղծմանը` ձմեռ թե ամառ: Ժամանակակաից ոճով նորոգված ու կահավորված են բոլոր սենյակները: Գործում է բաց լողավազանը, բիլիարդի և սեղանի թենիսի խաղասենյակները: Այստեղ հանգստանալը կպարգևի յուրաքանչյուրին անմոռանալի օրեր:

  • Աղվերան, “ԿԱՐԻՆ” հանգստյան տունОткрыть или закрыть

    image06 image06 image06 image06 image06 image06 image06 image06 image06 image06 image06

  • Աղվերան, “ԱԼՊԻԱԿԱՆ ՄԱՆՈՒՇԱԿ ”Открыть или закрыть

    Երևանից 48 կմ դեպի հյուսիս, Արզական գյուղի (Աղվերան) տարածքում է գտնվում այս հանգստավայրը: “Ալպիական Մանուշակ” գողտրիկ անվամբ հանգստավայրում ձեզ կտրամադրվեն 2.3 և ավելի տեղանոց հարմարավետ սենյակներ, մշտական տաք և սառը ջուր, բացօթյա լողավազան, բար, սպորտային խաղեր, սպորտհրապարակ, համակարգչային խաղեր, թենիս և այլն: Ցանկության դեպքում բուժական նպատակներով կարող եք օգտվել գյուղի տարածքում գտնվող ընդերքային տաք ջրերի լոգանքներից: Սքանչելի բնությունը, աշխատակիցների սիրալիր և բարեհամբյուր վերաբերմունքը հաճելի կդարձնեն ձեր հանգիստը:

    image06 image06 image06 image06 image06 image06 image06 image06

  • Աղվերան, “ՄԳԵ ԿԱՎԱԼԻԵՐ ”Открыть или закрыть

    «ՄԳԵ Կավալիեր» քոթեջային համալիրը գտնվում է Կոտայքի մարզի Արզական գյուղում` Երևանից ընդամենը 45 կմ հեռավորության վրա:

    Քոթեջները ընդարձակ են, հարմարավետ կահավորված, ապահոված կենցաղային սարքավորումներով, մշտական տաք և սառը ջրով: Համարներում հյուրերի տրամադրության տակ կա սպասք, սառնարան, հեռուստացույց, DVD, արբանյակային ալեհավաք, հեռախոս և այլն:

    Շատ հարմար է հատկապես ընտանիքով այցելուների համար, քանի որ տարածքում կան բազմատեսակ ժամանցային վայրեր տարբեր տարիքի հյուրերի համար. բացօթյա մանկական խաղահրապարակ, բասկետբոլի խաղահրապարակ, կարաոկե բար, սաունա լողավազանով, սեղանի թենիս և այլն: Տարածքում կան փակ և բացօթյա տաղավարներ, որտեղ բնության գրկում հյուրերը կարող են համտեսել հայկական և այլ խոհանոցների ճաշատեսակներ:

    image06 image06 image06 image06 image06 image06 image06 image06

  • Աղվերան “Կրիստալ Ռեզորթ” հյուրանոց ”Открыть или закрыть

    Երևանից 45 կմ հեռավորության վրա է գտնվում Կրիստալ Ռեզորթ հյուրանոցային համալիրը` շրջապատված Ծաղկունյաց լեռնաշղթայով և գեղատեսիլ անտառներով: Հյուրանոցային համալիրն առաջարկում է Ձեր հանգիստն անցկացնել այս հեքիաթային բնության գրկում` վայելելով Աղվերանի կենարար, թարմ օդն ու սառնորակ ջուրը: Հյուրանոցի ընդարձակ համարներից բացվում է բնության հիանալի տեսարան: Հարմարավետ պայմանները և բարձրակարգ սպասարկումը կգոհացնեն յուրաքանչյուր այցելուի:

    Լիարժեք հանգիստ և անմոռանալի ժամանց անցկացնելու համար, Կրիստալ Ռեզորթն առաջարկում է օգտվել հետևյալ ծառայություններից`

    • Բիլիարդի սրահ, որտեղ խաղին զուգահեռ կարող եք օգտվել բարձրորակ խմիչքների և սիգարի տեսականուց:
    • Մանկական սրահը և խաղահրապարակը հնարավորություն կտան Ձեր երեխաներին տեղափոխվել հեքիաթային աշխարհ:
    • Խաղասրահ (ատրակցիոն խաղեր):
    • Ժամանակակից սարքավորումներով հագեցած մարզասրահ, որն առաջարկում է առողջ ապրելակերպի և լիցքաթափման համար լավագույն պայմանները:
    • Կոնֆերանս դահլիճը հարմար է կոնֆերանսներ, գիտաժողովներ, բիզնես ֆորումներ անցկացնելու համար: Հագեցած է բոլոր անհարժեշտ պայմաններով:
    • Համակարգչային սրահը հնարավորություն կտա օգտվել հեռահաղորդակցման, պատճենահանման, սկանավորման և տպագրման ծառայություններից:

  • Աղավնաձոր “Զարթոնք հանգստյան տուն”Открыть или закрыть

    Աղավնաձոր “Զարթոնք” հանգստյան տանը կան բոլոր անհրաժեշտ պայմանները լիակատար հանգստի և ժամանցի անցկացման համար: Հանգստյան տունն առաջարկում է 1-ից 4 հոգու համար նախատեսված առնձնասենյակներ` իրենց պատշգամբներով, որտեղից բացվում են բնության հիասքանչ տեսարաններ: Կան տաղավարներ բնության գրկում առանձնանալու համար:
    Այստեղ գործում են վոլեյբոլի և ֆուտբոլի խաղահրապարակներ, բիլիարդի և սեղանի թենիսի խաղասրահներ, մանուկների համար լողավազան, ավտոկայանատեղ:

    image06 image06 image06 image06 image06 image06 image06
  • Աղավնաձոր, “Աղավնաձոր” հանգստյան տուն Открыть или закрыть

    “Աղավնաձոր” հանգստյան տունը գտնվում է Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղի վարչական տարածքի, Աղավնաձոր հանգստյան գոտու մի գողտրիկ անկյունում` Երևանից 59կմ հեռավորության վրա: Հանգստյան տունը վերաբացվել է 2009թ-ի հունիս ամսից: Այն գտնվում է Ծաղկունյաց լեռնաշղթայի լանջին, Մարմարիկ գետի աջ ափին` 1730մ բարձրության վրա: Հանգստյան տունը իրենից ներկայացնում է 3 հարկանի շինություն` “Ա” և “Բ” մասնաշենքերով: Հանգստյան տունը ունի ճաշարան, 4 նիստերի դահլիճ (1-ին սրահ` 50-55 մարդ, 2-րդ սրահ` 70-85 մարդ, 3-րդ սրահ` 30-35 մարդ, 4-րդ սրահ` 110 մարդ), բիլիարդի սրահ, սեղանի թենիս, ինտերնետ կապ: Համարները ունեն բաց պատշգամբ, հեռուստացույց, սառնարան, տաք և սառը ջրամատակարարում, կահավորված են առանձին և երկտեղանոց մահճակալներով: Տարածքում կա մանկական խաղահրապարակ և սպորտհրապարակ:

    image06 image06 image06 image06 image06 image06 image06 image06
  • Աղավնաձոր, “Մուշ” հանգստյան տուն Открыть или закрыть

    image06 image06 image06 image06 image06 image06 image06 image06
  • Դիլիջան “Մագնիտ” հյուրատուն Открыть или закрыть

    "Этот 4-этажный отель расположен в Дилижане всего в 30 минутах езды от живописного озера Парз. К услугам гостей игровая комната, несколько кухонь и терраса с площадкой для барбекю.

    Номера отеля "Магнит" оформлены в строгом, классическом стиле. В отеле имеются как отдельные, так и общие ванные комнаты. Во всех номерах есть спутниковое телевидение, во многих оборудован просторный гостиный уголок с традиционной армянской мебелью.

    На 2-м и 3-м этажах расположены полностью оборудованные кухни, где гости могут приготовить себе еду. В ресторане на 1-м этаже вам предложат обильный завтрак, состоящий из традиционных армянских и грузинских блюд.

    В игровой комнате есть стол для бильярда, доски для игры в нарды и шахматы. Гости также могут отдохнуть в просторном саду. Старинный монастырь Гошаванг, построенный в 12-м веке, находится в 15 минутах езды. Национальный парк Дилижана расположен примерно в 4 км от отеля "Магнит".

    image07 image07 image07 image07 image07 image07 image07 image07 image07 image07 image07 image07
  • Դիլիջան “Իմպուլս" առողջարանային համալիրОткрыть или закрыть

    "Իմպուլս" Դիլիջանի առողջարանային համալիրը կառուցվել է 1976 հյուրերի հանգստի և առողջության պահպանման կազմակերպման համար:
    Ննջարանային մասը բաղկացած է 46 սենյակից - 7 նախագծման տեսակ, ներառյալ 2 բարձր կահավորանքով համարներ:
    2006 թ. սկսվել է բուժ. մասնաշենքի վերակառուցումը, որտեղ առաջարկվելու են հետևյալ ծառայությունները՝ հանքային լոգանք, ցեխաբուժություն, ջրային մերսում, ցնցուղ "Շարկո", ֆիզիոթերապիա:

    image07 image08 image09 Իմպուլս առողջարան Իմպուլս առողջարան Իմպուլս առողջարան
  • Դիլիջան “Հայք հանգստյան տուն”Открыть или закрыть

    image07 image07 image07 image07 image07

  • Դիլիջան “Էրիկ հյուրատուն”Открыть или закрыть

    image07 image07 image07 image07 image07 image07 image07 image07 image07

  • Դիլիջան “ԴԻԼ-ՀԻԼԼ ՊԱՆՍԻՈՆ”Открыть или закрыть

    «Եթե դրախտում լինեն անտառներ, լեռներ և հանքային ջրեր, ապա դրախտը կնմանվի Դիլիջանին» Յու. Կիրիլովա

    Պանսիոնն ունի 3 երեք տեղանոց, 5 երկտեղանոց սենյակներ և բացօթյա տաղավարներ: Յուրաքանչյուր սենյակից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Դիլիջան քաղաք: Պանսիոնում գործում է բացօթյա ռեստորան-սրճարան:

    ✦ Ջեռուցում, շուրջօրյա տաք և սառը ջրամատակարարում, սառնարան յուրաքանչյուր սենյակում, տեղական հեռուստաալիքներ, ռեստորան-սրճարան, կանաչ գոտի, ավտոկայանատեղ:
    ✦ Հյուրերի ընդունում
    ✦ Սեղանի թենիս, կազմակերպվում է էքսկուրսիա դեպի պատմական և ճարտարապետական հուշարձաններ:
    ✦ Ռեստորան, սրճարան:
    ✦ Անվճար ինտերնետ կապ /wireless/ պանսիոնի բոլոր սենյակներում և հարակից հանրամատչելի վայրերում:

    image07 image07 image07 image07 image07 image07 image07

  • “Դիլիջան ” առողջարանային համալիրОткрыть или закрыть

    Անտառի սրտում տեղակայված «Դիլիջան» առողջարանային համալիրն իր ծառայություններն է առաջարկում ինչպես գործարարներին, այնպես էլ զբոսաշրջիկներին: Առողջարանի գտնվելու վայրի, հաճելի ներքին մթնոլորտի, բարձրորակ սպասարկման, ինչպես նաև մի շարք բարենպաստ պայմանների համադրությունը թե´ գործարարներին, թե´ զբոսաշրջիկներին հնարավորություն է տալիս վայելել համալիրի բոլոր առավելությունները: Այստեղ Ձեզ հաճելիորեն կզարմացնեն բարձր մակարդակի ծառայությունները` 24-ժամյա սպասարկում, լավ կահավորված մարզասրահ, շոգեբաղնիք, լողավազան, կոնֆերենս դահլիճ, բիլիարդի սենյակ և, իհարկե, նրբագեղ կահավորված հարմարավետ համարներ և նրբաոճ սպասարահ:

    «Դիլիջան» առողջարանային համալիրի առանձնահատկությունները.
    - Տեղակայված է անտառի սրտում և շրջապատված է լեռներով
    - Էկոլոգիապես մաքուր օդ

    image07 image07 image07 image07 image07 image07 image07 image07 image07 image07 image07 image07 image07 image07

  • Դիլիջան «ՀԱՂԱՐԾԻՆ հանգստյան տուն»Открыть или закрыть

    Գտնվում է Դիլիջան առողջարանային քաղաքում, հիանալի վայրում, որտեղ բնությունը դարձել է հանգստի հրաշալի գոտի: Մենք առաջարկում ենք`

    • Մասնագիտացված աշխատակազմ
    • ժամանակակից աշխատաոճ
    • Գեղեցիկ միջավայր
    • Մաքուր և կազդուրիչ օդ
    • Հանգիստը վայելելու իդեալական պայմաններ

    և այն ամենը` ինչը ձեր օրը կդարձնի հետաքրքիր և դուք ձեզ կզգաք հանգստի լիարժեք պայմաններում:
    Հանգստյան տան առաջին հարկում է գտնվում ընդարձակ խաղասրահը, որտեղ կարող եք հետաքրքիր ժամանակ անցկացնել խաղալով.

    • Բիլիարդ
    • Սեղանի թենիս
    • Շախմատ
    • Նարդի

    Մանկական բացօդյա խաղահրապարակ, ավտոդրոմ:
    Ցանկության դեպքում կկազմակերպվի էքսկուրսիա դեպի տեսարժան վայրեր.

    • Հաղարծին վանական համալիր
    • Գոշավանք
    • Պարզ լիճ
    • Սևան
    • և այլ տեսարժան վայրեր
    Ամառվա տապին բացօդյա սրճարանում կարող եք վայելել զովացուցիչ ըմպելիքներ և հիանալ հանգստյան տունը շրջապատող հրաշք բնությամբ:

    ՀԱՂԱՐԾԻՆ ՀԱՂԱՐԾԻՆ ՀԱՂԱՐԾԻՆ

  • Ստեփանավան «Լոռի» հյուրանոցОткрыть или закрыть

    Գտնվում է Երևանից 157 կմ հեռավորության վրա, Արջասարի ստորոտում, սոճիների անտառի հարևանությամբ: Հանգստյան գոտին կառուցվել է 2010 թ., ունի 2 տիպի մասնաշենքեր` երկհարկանի և մեկ հարկանի: Երկհարկանի 2 մասնաշենքերից մեկն ունի 4 հատ 3 սենյականոց համար` նախատեսված 4 անձի համար, մյուսը 4 հատ 2 սենյականոց համարներ` նախատեսված 2 անձի համար, ընդհանուր հաշվով երկու մասնաշենքերն ընդունում են 24 անձ: Բոլոր համարները բաղկացած են նախասրահից, ննջարանից, ընդունարանից, խոհանոցից, սանհանգույցից և բաց պատշգամբից:

    image07 image07 image07 image07 image07 image07 image07 image07 image07 image07 image07 image07 image07 image07 image07

  • Ստեփանավան “Անահիտ հանգստյան տուն”Открыть или закрыть

    image07 image07 image08 image09

  • Ստեփանավան “Լոռի-Բերդ” տուրիստական հանգրվանОткрыть или закрыть

    Արդեն երեք տարի է «Լոռի-Բերդ» հանգստյան տունը Ձեզ է դիմավորում քաղաքի անտառամերձ գոտում զետեղված իր հարմարավետ քոթեջներով: Մի կողմից սոճիների արահետը, մյուս կողմից արծաթե ղողանջով հոսող գետակը` վեր բարձրացող արահետներով ուղեկցում են Ձեզ դեպի Բազումյան լեռնաշղթա, որը հիասքանչ արշավների հնարավոր տարածք է: Քոթեջները կատարյալ են ընտանիքների և խմբերի համար:

    image07 image07 image07 image07 image07 image07 image07 image07 image07 image07 image07 image07 image07 image07 image07

  • Ստեփանավան "Սոճուտ" հանգստյան տունОткрыть или закрыть

    1955 թ.ին հիմնադրված "Սոճուտ" հանգստյան տունը գտնվում է Հայաստանի հանրապետության Լոռվա մարզի Գյուլագարակ գյուղում, ծովի մակերևույթից շուրջ 1450 մետր բարձրության վրա` եղևնիների ու սոճիների բնական անտառում:

    Հանգստյան տունը Վանաձոր քաղաքից գտնվում է 24 կմ դեպի հյուսիս, իսկ Ստեփանավան քաղաքից 14 կմ դեպի հարավ հեռավորության վրա` Բազումի լեռնաշղթայի հյուսիսային լանջին: Ամռանը կլիման զով է, ձմռանը` մեղմ:

    Հանգստյան տան անմիջական հարևանությամբ է գտնվում հանրապետության ամենագեղեցիկ բուսաբանական այգին` դենդրոպարկը, որը հայտնի է իր բազմազան և յուրահատուկ ծառատեսակներով:

    Ծառայություններ
    • Ավտոկայանատեղի
    • Կենտրոնացված ջեռուցման համակարգ
    • Մշտական տաք և սառը ջուր
    • Էլ. հոսանքի այլընտրանքային աղբյուր
    • Ֆիլմերի և մուլտֆիլմերի դիտման ներքին համակարգ
    • Wi-Fi ինտերնետ
    • Շոգեբաղնիք
    • Հագուստի լվացք
    • Ներքին հեռախոսային կապ

    "Սոճուտ" հանգստյան տունը այցելուների է առաջարկում 16 հարմարավետ սենյակներ:
    Սենյակները հագեցված են հեռուստացույցով` արբանյակային կապով, ներքին հեռախոսային կապով, սառնարանով, Wi-Fi ինտերնետով, մշտական տաք և սառը ջրով, լողախցիկով: Երեխաների համար նախատեսված են զեղչեր:
    Հյուրերի գրանցումը կատարվում է 13.00-ից 14.00-ն:
    Դուրսգրումը կատարվում է 10.00-ից 11.00-ն:
    "Սոճուտ" հանգստյան տան ճաշարանը աշխատում է նախապես հաստատված
    ճաշացանկով, հետևյալ գրաֆիկով` նախաճաշ 9.00 - 10.00, ճաշ 14.00 - 15.00, ընթրիք 19.00 - 20.00, մածուն 21.00:

    Ժամանց`
    Ովքեր իրենց հանգիստը չեն պատկերացնում առանց սպորտի, կարող են օգտվել հանգստյան տան տարածքում գտնվող վոլեյբոլի և ֆուտբոլի դաշտերից: Պասիվ հանգստի սիրահարները կարող են շրջել տարածքում, հիանալ գեղատեսիլ բնությամբ կամ այցելել "Սոճուտ" դենդրոպարկ, որը գտնվում է հանգստյան տան անմիջական հարևանությամբ: Ձեզ առաջարկվում են նաև խաղասրահի և բար/սրճարանի ծառայությունները:

    image07 image07 image07 image07 image07 image07 image07 image07

  • “Լոռի հանգստյան տուն”Открыть или закрыть

    2006թ. հունիսի 1-ից Ձեր առջեւ իր դռներն է բացել նոր վերանորոգված «Լոռի» հանգստյան տունը: Անտառների գրկում գտնվող այս հանգստավայրում ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները Ձեր հանգիստը կազմակերպելու համար: Հանգստյան տունը ապահովում է. սնունդ օրական 3 անգամ, 24 ժամ տաք եւ սառը ջուր, արբանյակային եւ տեղական հեռուստաալիքներ, գիտաժողովների դահլիճ, խաղասենյակներ, Էքսկուրսիաներ` Սանահին, Դսեղ, Քոբայր, Օձուն, Հաղպատ

    image07 image08 image09 Լոռի 	հանգստյան տուն Լոռի 	հանգստյան տուն Լոռի 	հանգստյան տուն Լոռի 	հանգստյան տուն
  • Լոռի, «Թեժ լեռ» հանգստյան տունОткрыть или закрыть

    Թեժ լեռը Փամբակի լեռնաշղթայի ամենաբարձր գագաթն է և ունի 3101 մ բարձրություն: Լանջերը զառիթափ են` ծածկված ալպյան մարգագետիններով: Գտվում է Դիլիջանից Վանաձոր տանող ճանապարհին, վերջինից 10 կմ հեռավորության վրա:

    «Թեժ լեռ» հանգստյան տունը բաղկացած է 2 հարկանի 4 շինություններից /մեկը` վարչական/: Ընդհանուր առմամբ կա 1-2 սենյականոց 25 համար և 1 երկհարկանի քոթեջ: Բոլոր համարներն, անկախ կարգից, ունեն առանձին սանհանգույց, ապահովված են տաք և սառը ջրով, սառնարանով, հեռուստացույցով, ինչպես նաև գեղեցիկ ձևավորված են:

    Հանգստյան տանը կա նաև 2 կոնֆերանս-դահլիճ` նախատեսված 50 և 150 հոգու համար:

    «Թեժ լեռ» հանգստյան տունը հատկանշական հյուրասիրությամբ սպասում է յուրաքանչյուր այցելուի: Ճաշարանի գեղեցիկ ձևավորված երկու ընդարձակ սրահներում մատուցվում է ազգային և այլ խոհանոցների համեղ կերակրատեսակներով: Գործում է նաև բացօթյա բար-սրճարան:

    «Թեժ լեռում» իր հանգիստն անցկացնող ամեն այցելու հնարավորություն ունի անվճար օգտվելու մարզագույքով համալրված մարզասրահից, խաղալու սեղանի թենիս, բիլիարդ, վոլեյբոլ, լողալու բացօթյա մեծ լողավազանում, օգտվելու շարունակաբար համալրվող փոքր գրադարանից: Բացի այդ, ցանկության դեպքում նախնական պատվերով կարող են կազմակերպվել նաև էքսկուրսիաներ և արշավներ դեպի մոտակա տեսարժան վայրեր կամ ձիավարություն: Երեխաների համար այգում տեղադրված են սղարան, ճոճանակներ, տնակներ: Կա նաև փոքրիկ շատրվան, արհեստական ջրհոր, սայլ` խոտի դեզով. այս և այն ամենը, ինչ կտեսնեք տարածքում, մեր դիզայներական հնարքներն են, որոնք ամբողջացնում են ընդհանուր պատկերը:

  • Սևան “Արևիկ առողջարան” Открыть или закрыть

    “Արևիկ” առողջարանը գտնվում է Երևանից 90կմ հեռավորության վրա Սևանա լճի գեղատեսիլ ափին, ծովի մակերևույթից 1900մ բարձրության վրա: Շրջակա լեռները առողջավայրը պաշտպանում են քամիներից: Բուժական հիմնական գործոնը կլիմայաբուժումը /բարձր լեռնային օդով, արևոտ օրերի ամենամեծ քանակով, Սևանա լճի ջրային ավազանով/:

  • Սևան “ԲԻԱՅՆ” հյուրանոցային համալիր

    Երկտեղանոց սենյակներ-20.000
    Երկսենյականոց համարներ-30.000
    Կիսալյուքս-35.000
    Լյուքս-40.000
    VIP-50.000
    Գները ներառում են միայն նախաճաշ

    Առափնյա տնակներ.
    Ստանդարտ+ տաղավար -25.000
    Ստանդարտ երկսենյականոց տնակ+ տաղավար -50.000
    Բացոթյա տաղավարներով տնակներ-35.000
    VIP տնակ + տաղավար-70.000
    Տաղավարներ.
    7-20 անձի դեպքում-10.000-15.000
    20-40 անձի դեպքում-15.000-25.000
    40-60 անձի դեպքում-25.000-35.000
    60-80 անձի դեպքում-35.000-45.000
    80 և ավել-45.000-60.000

    Հյուրանոցին կից գործում է ռեստորանային համալիր ,որտեղ հմուտ խոհարարների կողմից կմատուցվեն Սևանա լճի պարգևած բարիքների ողջ տեսականին,հայկական և կովկասյան խոհանոցի ճաշատեսակների լայն ընտրանի,գործում է նաև բացoթյա սրճարան,որտեղ երեկոյան ժամերին կանցկացվեն տարբեր միջոցառումներ և կինոդիտումներ

    Իրականացվում է 2 անգամյա սնունդի պատվեր,որի արժեքն է 1 անձի համար՝5000 դրամ:

    ՀԱՏՈՒԿ ԳՆԱՑՈՒՑԱԿ ՍՈՑ.ՓԱԹԵԹԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
    12.000 դրամ-1անձը 1 օրում ներառյալ 3 անգամյա սնունդ,հյուրանոցային ծառայություններ
    15.000 դրամ -Խմբերի դեպքում- ներառյալ3 անգամյա սնունդ,տրանսպորտային ծառայություն,էքսկուրսիա,հնարավոր է նաև նավարկություն
    17.000 դրամ-մեծաքանակ խմբերի դեպքում- ներառյալ3 անգամյա սնունդ,տրանսպորտային ծառայություն,էքսկուրսիա և բացօթյա տաղավար

    Տաղավարներ.
    7-20 անձի դեպքում-5000-10.000
    20-40 անձի դեպքում-10.000-20.000
    40-60 անձի դեպքում-20.000-30.000
    60-80 անձի դեպքում-30.000-40.000
    80 և ավել-40.000-50.000

    image07 image08 image09 image08 image09 image09 image08 image09
  • Սևան “Լոռի” հանգստյան գոտիОткрыть или закрыть

    «ԼՈՌԻ» հանգստյան գոտին գտնվում է Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղի հարևանությամբ, որն ունի տարեկան 300-320 արևային օր, նա իր հյուրընկալ դռներն է բացել բոլոր հանգստացողների առջև 2008 թվականից։ Տարածքը անտառածածկ է, ցանկապատված, ապահով և անվտանգ հանգստանալու և լողալու համար։ Սանիտարահիգիենիկ վիճակի հսկողությունը գտնվում է տնօրինության ամենօրյա ուշադրության կենտրոնում։

    «ԼՈՌԻ» հանգստյան գոտին ընտանեկան, ընկերական հանգստի համար կատարյալ վայր է, որի հարմարավետության և մատչելիության մասին են վկայում տարեցտարի ավելացող այցելուները, նրանց երախտագիտության խոսքերը և ջերմ բարեմաղթանքները։

    Հանգստյան գոտու կառուցման աշխատանքներին իրենց մասնակացությունն են ունեցել ֆրանսահայ բարերարները, որոնց աջակցությամբ և անմիջական մասնակցությամբ մինչև օրս էլ այն բարեկարգվում և համապատասխանեցվում է ժամանակակից չափանիշներին։

    image07 image08 image09 image08 image09 image09 image08 image09 image09
  • Ստեփանակերտ “Եվրոպա հյուրանոց” Открыть или закрыть

    Гостиница “Европа” располагает 32 комфортабельными номерами следующих категорий: Одноместный полулюкс, Двухместный полулюкс, Семейный люкс, Люкс и Люкс Президентский. Характерные особенности номеров гостиницы всех категорий - простор, уют и комфорт. Из окон гостиничных номеров открывается вид на Степанакерт и высокогорные пейзажи.
    Номера гостиницы оснащены
    • Wi-Fi
    • индивидуальной системой охлаждения и отопления
    • спутниковым телевидением
    • LCD экраном
    • телефоном с международной связью
    • мини-баром
    • несгораемым сейфом
    • феном
    • халатом
    • ванными принадлежностями

    image07 image08 image09 image08 image09 image09 image08 image09
  • Շուշի “Ավան պլազա հյուրանոց” Открыть или закрыть

    Հանգիստ և շրջագայություն Արցախում
    Շուշի “Ավան պլազա հյուրանոց”

    image07 image08 image09 image08 image09 image09