Ծաղկաձոր “Ծաղկահովիտ հյուրանոց”

Վայելեք ձեր հանգիստը Ծաղկաձորի նորաբաց Ծաղկահովիտ հյուրանոցում:

Ծաղկահովիտը գտնվում է Ծաղկաձոր լեռնադահուկային հանգստավայրում՝ Թեղենիս լեռան լանջին, Տանձաղբյուր գետի ափին: Հյուրանոցի դիրքը հնարավորություն է տալիս միաժամանակ այցելել Ծաղկաձորի կենտրոն և օգտվել ճոպանուղուց: Հեռավորությունը ճոպանուղուց 0,5, իսկ Կեչառիս վանական համալիրից 0,6 կմ է: Հյուրանոցի ընդարձակ տարածքը հիանալի վայր է բացօթյա զբոսանքի համար: Մեքենայով ճամփորդողները կարող են կայանել իրենց մեքենաները ընդարձակ բակում:

Անվճար Wi-Fi ինտերնետ
Եթե չեք կարողանում ապրել առանց Ձեր սոցիալական ցանցերի և ընկերների, կամ պարզապես պետք է շտապ ստուգեք Ձեր email-ը, առաջարկում ենք միանալ անվճար Wi-Fi ինտերնետին ճաշարանում կամ սենյակներում, եթե Ձեզ հետ ունեք նոթբուք կամ նեթբուք:

Տրանսֆերներ օդանավակայանից
Եթե Դուք գալիս եք Ծաղկաձոր արտասահմանից, ապա մեր վարորդը կարող է դիմավորել Ձեզ օդանավակայանում և տեղափոխել Ծաղկաձոր՝ մեր հարմարավետ մեքենայով: Նույնը վերաբերվում է նաև հյուրերին, ովքեր գալիս են Երևանից: Մեր վարորդը կարող է Ձեզ վերցնել Ձեր բնակարանից և հասցնել Ծաղկաձոր:

Ձեր տեղափոխումը Ծաղկաձորից դեպի օդանավակայան կամ Երևան նույնպես կարող է կազմակերվել: