
Հետադարձ կապ
ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ
ՀՀ, 0010, Երևան,
Վազգեն Սարգսյան 26/3
2-րդ հարկ, 210 սենյակ
Հեռ. (374 10) 52-06-37
(374 91) 35-25-36
(374 77) 35-25-37
Վեբ կայք – www.haycurort.info.am
Էլ-փոստ – armcurort@rambler.ru .
Մեր մասին
Մենք ներկայացնում ենք Հայաստանի առողջարանների և հանգստյան տների ուղեգրերի իրացման գրասենյակը Երևանում:
Մենք համագործակցում ենք Հայաստանի բոլոր առողջարանների և 20-ից ավելի հանգստյան տների հետ (տես ցանկը): Ինչպես քաղաքացիները, այնպես էլ կազմակերպությունները, կոլեկտիվները, նորապսակները, ուսանողները կարող են օգտվել մեր ծառայություններից` ձեռք բերելու առողջարանային բուժման, հանգստի և ամանորյա ուղեգրեր:
Ուղեգրեր կարող ենք տրամադրել օրերի ցանկացած տևողությամբ, տարվա բոլոր ամիսներին: Ամառային սեզոնի ուղեգրերը անհրաժեշտ է ձեռք բերել նախօրոք:
Հայաստանի առողջարանները և հանգստյան տները գտնվում են Հայաստանի տարբեր մարզերում, ունեն տարբեր բնակլիմայական և շենքային պայմաններ, մատուցում են առողջարանային բուժման և հանգստի տարբեր ծառայություններ: Մենք ամենայն մանրամասնությամբ և ճշգրիտ ձևով այցելուներին կտեղեկացնենք առողջարանների և հանգստյան տների գտնվելու վայրի, շենքային հարմարությունների, բուժվող հիվանդությունների, հանգստի, ժամանցի, միջոցառումների կազմակերպման հնարավորությունների մասին: Հիվանդությունների բուժման, առողջության վերականգնման, ինչպես նաև հանգստի լիարժեք կազմակերպման համար կարևոր պայմաններից մեկն է առողջարանի և հանգստյան տան ճիշտ ընտրությունը:
Մեր գրասենյակից օգտվում են բազմաթիվ մարդիկ և կազմակերպություններ, մեզ վստահում են և նրանց թիվը տարեց-տարի ավելանում է:
Դուք հուսախաբ չեք լինի:
Սիրով սպասում ենք Ձեզ: